ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԽԽՎ լիագումար նիստում Ալ. Նավալնու ձերբակալության և բանտարկության հարցի քննարկման վերջում մոտեցա նախագահողին և դիտողություն արեցի, թե ինչու են 15 րոպեով կրճատել ելույթների ժամանակը և գրանցված պատգամավորներին զրկել ելույթ ունենալու հնարավորությունից։
Իսկ երբ գերակշռող մեծամասնությունը կողմ քվեարկեց «2021թ. հունվարին Ալ. Նավալնու ձերբակալությունը և բանտարկությունը» բանաձևին, ես հայտարարեցի. «Սա արհեստական օրակարգ է: Այսպես վարվելով՝ այս քննարկման նախաձեռնողները ցանկանում են շեղել մեր ուշադրությունը կարևոր հարցերից:
Դուք չեք նկատում ձեր աչքի գերանը, որը փտում է՝ դրանով վնաս հասցնելով ձեր առողջությանը, բայց նկատում եք ձեր հարևանների աչքի փուշը»»: