Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին․ «Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին, որոնք դեռ գտնվում են կալանքի տակ։ Ադրբեջանի կողմից ձերբակալված 3 հայ գերիների ազատ արձակումն այդ ուղղությամբ դրական քայլ է»,- Twitter-ում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը՝ կցելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը։