ԻՔՄ ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոմանք շատ ծանր են տարել, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Քոչարյանի այսօրվա հանրահավաքին 7900 մարդ է հաշվել: Բոլոր այդ մարդկանց համար հիշեցնում եմ, որ մեր հրապարակած թվերը հիմնված են անհատական հաշվարկի վրա, որն հիմնավորող նյութերը դրվում են մեր կայքում:
Յուրաքանչյուր մարդ կարող է մտնել, բեռնել ֆայլերը ու համոզվել, որ հատ-հատ բոլորին ճիշտ է հաշվարկած: Եթե որևէ մեկը էական շեղում գտնի մեր հաշվարկի մեջ՝ խոստանում եմ դրամական պարգև»: