Տիգրան Արեգունին իր ֆեյսբուքյան էջում գրել է. Ռուսները մեզ էին դեմ տալիս, որպես էշից ընկածներ, պարզվեց, իրենք են էշից ընկած ու դեռ ավելին, էշը սկսել ա ոտատակ տար նրանց։ Ու ձայն էլ չեն կարողանում հանել․․․ Սև լիճը վկա։ Երեկ էդքան ինքնաթիռ ու ուղղաթիռ թռցրին՝ 0 արդյունք։


Որ մենք էս պահին, էս խաղում խաղացող չենք, դա պարզ է, դրա համար չեմ էլ անդրադառնում։ Ուղղակի պիտի հնարավորինս արագ վերականգնվենք, չնայած ամեն կերպ խանգարելու են։ Ինչն էլ տեղի է ունենում։


Բոլոր կարմիր գծերը հատված են։ Արդեն պարզ է, որ ռուսները տարածաշրջանում հարց լուծող չեն ու շուտով տարածաշրջանից դուրս են մղվելու։ Մնում ա անցումային շրջանում հասցնենք ջրի վրա մնալ։


Ի՞նչ։ Հակառուսական տրամադրություններ չտարածե՞նք։
Տո իրենք որ չտարածեն, մենք չենք տարածի։


Համ էլ փաստերն են խոսում, ոչ թե մենք։ Իսկ փաստերը ասում են, որ Ռուսաստանի տարածաշրջանային դերակատար լինելու դարաշրջանն ավարտվել է, մնում է տեխնիկական որոշ հարցեր լուծվեն։ Մեր համար առանցքային հարց է մնում՝ կճզմվե՞նք արդյոք արանքում, թե՞ կկարողանանք տարածաշրջանում նոր դերակատարում ստանձնել։