«Էս ի՞նչ բերեցինք մեր գլխին, որ ստիպված եկել ենք, Անգլիայի թագուհու նաժիշտի բճից բան ենք ուզում, որ հաստատի. էս ի՞նչ օրի ենք ընկել»,- նախագահական նստավայրի դիմաց հայտարարեց Պավլիկ Մանուկյանը: «Մենք քեզ որպես նախագահ սկի չենք էլ տեսնում»,- հավելեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահանջով՝ Համահայկական ազգային համաձայնություն շարժման անդամները բողոքի ակցիա են իրականացնում նախագահական նստավայրի դիմաց։ «Ստորագրե՛ք հրամանագիր՝ Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի լիազորություններից ազատելու մասին. սա՛ է միակ փրկությունը»,- հայտարարում էին ակցիայի մասնակիցները՝ դիմելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: