Հայաստանի ազգային հավաքականի տղաները մեկ ճիշտ քայլ ունեն՝ համատեղ հայտարարությամբ հանդես գալ ու հրաժարվել առաջիկա հանդիպումներին մասնակցությունից, ստիպելով ՀՖՖ-ին ու մարզչական շտաբին՝ վերանայել իրենց ավագին՝ Հենոյին հավաքական չհրավիրելու որոշումը: Ֆուտբոլը, սպորտը առաջին հերթին տղամարդկության, ազնվության ու թասիբի բնագավառ է:

Հ.Գ. Սպորտում հայ ժողովուրդը աշխարհում երեք գերճանաչված դեսպան ուներ՝ Լևոն Արոնյանը, Հենրիխ Մխիթարյանն ու Ճերմակ Արջը: Առաջինի կյանքը հարամեցին, հիմա էլ անցան Հենոյին: Կա՞ այլ բացատրություն, քան հայ ժողովրդի այս երկու հեղինակություններին սկանդալային լրահոսի մեջ դնելով՝ նրանց անունը միջազգայնորեն սևացնելու, նրանց Հայաստանից կտրելու փորձն է: Ո՞վ է լինելու երրորդը՝ Արթուր Ալեքսանյա՞նը:


Անիծյալ լինե՛ք, հուդաներ:

Սամվել Ֆարմանյան