«Ովքեր մտածում են, որ Հայստանի տարածքները վիճելի են, նրանց կարող է ծանր հետևանքներ սպասել»,- այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը Ադրբեջանի հետ հստակ գծված սահման չունի։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև Սովետական Միության փլուզումից հետո դեմարկացիա և դելիմիտացիա չի եղել, և հիմա այս խնդիրը, որ ունենք, Արցախյան վերջին պատերազմի հետևանք է․ պետք է այդ հետևանքները կառավարենք, եթե չենք ուզում ավելի մեծ վնասներ կրենք»,- նշեց Մարուքյանը։

«Պետք է հանձնաժողով ստեղծենք, և մեր տարածքներն ապացուցենք մեր ունեցած քարտեզներով, փաստերով։ Չենք կարող խռովել, մի տեղ մտնել, ասել՝ դե, հանե՛ք ձեր զորքերը, նրանք էլ ասեն՝ չէ չենք հանում»,- հավելեց նա։