Ազգային ժողովում տեղի է ունենում արտահերթ նիստ: Նիստի ընթացքում ելույթ է ունենում ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա խոսել էր Հայաստանում անարգված դիերի մասին, ինչից հետո նախագահող Լենա Նազարյանը Թովմասյանի հասցեին վիրավորական արտահայտություն էր հնչեցրել:

Թագուհի Թովմասյանը կրկին ամբիոնի մոտ բարձրանալով՝ պահանջեց ներողություն խնդրել Նազարյանին՝ իր լկտի պահվածքի համար։

«Դու իրավունք չունեք որևէ գնահատական տալ»,-ասաց Թագուհի Թովմասյանը՝ նկատելով, որ ինքը խնդիր է բարձրացնում ու այդ պնդիրը լուծելու փոխարեն իրեն պիտակավորում են։

Սակայն Լենան ներողություն խնդրելու փոխարեն ասաց․

«Մենք էլ մարդ ենք, եթե չեմ խոսում՝ չի նշանակում ես չեմ զգում․․․ըըը․․ ես չեմ ցավում։ Մենք էլ ենք մարդ ու մենք էլ համբերություն ունենք»,-ասաց Նազարյանը։