Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Հանրայինը (Հ1) պատրաստել է արտահերթ ընտրությունների բանավիճելու տաղավար, որի հատակի վրա պատկերված է Հայաստանի քարտեզը առանց Արցախի: Թե բա ապագա կա, ես առանց Արցախի ապագա չեմ տեսնում և չեմ էլ ուզում»:

Հատկանշական է, որ տարածված լուսանկարում Հայաստանի մյուս մարզերից գույնով տարբերվում են Սյունիքի մարզը և Տավուշի մարզի մի մաս: Ինչ է սա նշանակում, թերևս գիտեն այդ թվում նաև Հանրային Հեռուստաընկերությունում: