Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 8-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջանի 30-317 շենքերի և հանրային բաժանորդների, ինչպես նաև Վանատուր թաղամասի ջրամատակարարումը: Այս մասին  տեղեկանում ենք «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: