ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հասկացնել կտա իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին, որ «Ամերիկան վերադարձել է»:

Ելույթ ունենալով Բրիտանիայի ամերիկյան ռազմակայանում զինվորականների առջև՝ Բայդենն ընդգծել է, որ սկսել է իր առաջին արտասահմանյան շրջագայությունը, որի շրջանակներում կհանդիպի Պուտինի հետ․ «Որպեսզի նրան փոխանցեմ այն, ինչ ուզում եմ, որ նա իմանա»,

զինվորականների ծափահարությունների ներքո ասել է Բայդենը:

Բայդենը հայտարարել է, որ իր արտասահմանյան շրջագայության բոլոր փուլերում հասկացնել կտա, որ «ԱՄՆ-ը վերադարձել է»։