ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ջո Բայդենին հորդորել է չքնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

«Հաջողություն Բայդենին՝ նախագահ Պուտինի հետ բանակցություններում։ Չքնե՛ս հանդիպման ժամանակ և խնդրում եմ փոխանցիր Պուտինին իմ լավագույն մաղթանքները»,- հայտարարել է Թրամփը։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահն իր մրցակցին բազմիցս «քնկոտ Ջո» է անվանել:
Հիշեցնենք՝ Պուտինի և Բայդենի հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնևում: