Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆիլմ է նկարահանել «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Թագուհի Թովմասյանի մասին:

«Շնորհակալ եմ բազմաթիվ ֆիլմերի սցենարի հեղինակ ու բեմադրող ռեժիսոր, Երևանի Մ.Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանին պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Իրականում բավականին լավ ֆիլմ է ստացվել, հնարավորինս կարճ տեսանյութով ներկայացվել է հնարավորինս շատ բովանդակություն՝ խնդիր, որի լուծումը ոչ բոլոր ռեժիսորներին է հասու»,- նշել է Թագուհի Թովմասյանը: