«Ստեղ գալուց աջ ու ձախ սաղ նայում էի, ու տպավորությունն այնպիսին է, որ ոնց էս ճանապարհը, քաղաքը թողել եմ, նույնն ա մնացել․․․ Էս ինչո՞վ էիք զբաղված էսքան տարիներ։ 2003 թվականի ասֆալտն է»,- այսօր՝ Ստեփանավանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Հիմա ասֆալտից են սաղ խոսում։ Էն ժամանակ ամբողջ երկիրն ասֆալտով փակել ենք»,- նշեց Քոչարյանը։

«Ես չեմ պատկերացնում, թե ոնց է կարելի գնալ մի տեղ և խոսալ ընտրությունների, մարդկանց վստահության քվեն ստանալու մասին՝ ոչինչ չարած։ Սա ոնց որ լկտիության նման մի բան ա, էլի»,- հավելեց նա։