ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը NBC-ին տված հարցազրուցյում հայտնել է, որ քաղաքական գործիչները միջազգային ասպարեզում իրար համար «հարս ու փեսա չեն», այլ՝ գործընկեր ու մրցակից, ուստի ինքը սովոր է իր դեմ հարձակումներին: «Այն մարդկանց, որոնց հետ աշխատում ենք, վիճում միջազգային ասպարեզում, հարս ու փեսան չենք, հավիտենական սիրո և ընկերության երդում չենք տալիս միմյանց»,- ասել է նա:

Մեկնաբանելով Ջո Բայդենի սկանդալային հայտարարություններին իր հասցեին՝ Պուտինը նշել է, որ «այդպիսի մեղադրանքներ տասնյակ անգամներ է լսել. սովոր է, դա իրեն չի զարմացնում»: