Հանրապետության 29 քննական կենտրոնում, որից 7-ը Երևանում են, իսկ 22-ը՝ մարզերում, «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննություն է հանձնելու 3751 հոգի: Մարզերի դիմորդների թիվը 2795 է, մայրաքաղաքում՝ 956: Այս մասին հայտնում է ԳԹԿ խոսնակը: