«Պետական սահմանի պահպանությունը նաև էն հարյուր միլիոնավոր դոլարներն են, որ Սյունիքի մարզից ձեզ հայտնի պաշտոնյաների միջոցով հոսել են դեպի օֆշորային գոտիներում գտնվող հաշվեհամարներ: Էն մարդիկ, ովքեր ամբողջ Հայաստանը ուզում են հակադրել Սյունիքին, կասեմ, որ Սյունիքն էդ մարդկանց համար հայրենիք չէ, այլ օֆշորային գոտում գտնվող հաշվեհամարները լիցքավորելու աղբյուր»,- գորիսեցիների հետ հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Մենք դրանց էդ բոլոր աղբյուրները կտրելու ենք ու վերադարձնենք ժողովրդին»: