«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ ընտրություն է կատարել անվտանգ, հզոր, զարգացող Հայաստանի համար:

Հարցին, թե եթե ընտրության արդյունքներն իրեն չբավարարեն, պատրա՞ստ է դուրս գալ փողոց, բողոքարկել ընտրությունների արդյունքները, Ծառուկյանն ասաց. «Եթե ամեն ինչ կարգուկանոնով գնա, ինչի՞ մասին ա խոսքը. անտեղի ինչի՞ համար աղմուկ բարձրացնենք: Եթե ժողովուրդը չի ցանկացել, ձայն չի տվել, ես ի՞նչ կարամ անեմ, ասեք՝ տեսնեմ»,- ասաց նա: