Քաղաքագետ Էդգար Էլբակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապիտուլյանտի դաշնակից ադրբեջանցիները Տելեգրամում գործարկել են ալիք (https://t.me/armeniarsiv), որտեղ տեղադրում են հայաստանյան մարդկանց նկարները, որոնք ընտրելու են 6 կամ 24, և ծաղրական գրառումներ անում։ Ցանկում կարող եք նաև ձեզ գտնել՝ որպես իմ ընկերներ։ Մենք կապիտուլյանտի և Ադրբեջանի բնական թշնամիներն ենք, իսկ իրենք իրար հետ բարեկամ են։ Իզուր չէ, որ մենք սրանց անվանում ենք կոլաբորացիոնիստական վարչակարգ»։

Հետաքրքրվեցին, թե, ըստ նրա, ինչպե՞ս են նկարները հայտնվել ադրբեջանցիների ձեռքում, և ո՞րն է նպատակը, ու այդ ինչպե՞ս են իմանալու, թե ով ում է ընտրելու, Էդգար Էլբակյանը պատասխանեց.

«Մեծ մասը իմ ու ընկերների, նրանց ընկերների նկարներն են: Դա շատ հեշտ է, իրենք ուղղակի կարդում են, մոնիտորինգ են անում: Այդ ամենը Հայաստանն էլ էր կարողանում անել մինչև 2018 թվականը: Իսկ նպատակը ահաբեկելն է: Մարդը շատ հեշտ կառավարելի է դառնում, եթե կարողանում ես վախեցնել իրեն»: