Քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էս ամեն ինչի խորապատկերին ասեմ, որ էս Խորհրդարանը իր որակով ավելի վատն ա լինելու, քան նախորդը։ Նախորդ Խորհրդարանում կար գրագետ թիմ ունեցող Լուսավոր Հայաստանը, որի ներկայացուցիչներից Էդմոն Մարուքյանը, Տարոն Սիմոնյանը ու էլի մի քանի հոգի արդյունավետ աշխատանք էին կատարում։ Հիմա նայում եմ Հայաստան ու Պատիվ ունեմ դաշինքի ցուցակները ու մեր վիճակը աղետալի ա թվում։ Միակ հուսադրող բանն էն ա, ԲՀԿ-ն չի լինի էս նոր Ազգային Ժողովում»։