«Հայաստան» դաշինքը դեռ վերջնական որոշում չունի՝ մանդատները վերցնել-չվերցնելու հարցի հետ կապված. «Երեկ Սեյրան Օհանյանը մի հետաքրքրիր համեմատություն բերեց, ասաց՝ մարտական գործողությունների ժամանակ, եթե ամբողջական խնդիրը չի լուծվում, բայց վերցնում ես ինչ-որ խրամատներ, պետք է ոչ միայն պահես, այլև ամրացնես՝ հետագա գրոհի համար: Քաղաքական պայքարն ու այս համեմատությունը միգուցե ավելի մեղմ տերմիններով կարելի է կիրառել նաև այս պարագայում: Համարում եմ, որ ստացել ենք մեր պայքարը շարունակելու համար շատ լուրջ, նոր հնարավորություններ»,- հայտարարեց Ռ. Քոչարյանը: