ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը գրել է. «Ոչ մի միջոցի առաջ կանգ չենք առնելու՝ սպառնացողը Քոչարյանը կլինի, Սերժ Սարգսյանը, թե Վանեցյանը։ Մեր ողջ ներուժը պատրաստ է ժողովրդի իշխանությունը պաշտպանելու համար։
Փողոցային պայքա՞ր եք ուզում, կստանաք փողոցային հակապայքար։ Ցնցո՞ւմ եք ուզում, ուրեմն պատրաստ եղեք, ամենադաժան ժողովրդական հաշվեհարդարի։
Ժողովրդի իշխանությունը պաշտպանելու միջոցների մեջ խտրություն չի դրվելու։
Մենք պատրաստ ենք համերաշխ համակեցության և աշխատանքի։ Չե՞ք ուզում, ուրեմն պատրաստվեք դիմահար ճակատամարտի։
Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի ժողովրդավար ապագան անքննելի ու անշրջելի իրողություններ են։
Մնացյալ ամեն ինչ ստորադաս է»: