Ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆիքսենք, որ «Վեոլիա»-ի հանցագործ գործունեության վերաբերյալ բազմաթիվ գրառումներին ոչ մի պետական կառույց չարձագանքեց։ Անպատիժ մնալու արդյունքում այս թյուրիմացությունն իրեն ավելի անպատասխանատու է պահում։ Հիմա էլ իբր վթարի պատճառով 24 ժամով ջրազրկում են։ Հիշեցնեմ, որ շուրջ 15 օր է գրեթե ջրազրկված ենք։ Ջուրը հազիվ ծորում էր, իսկ օրվա ընթացքում էլ մի քանի անգամ ընդհանրապես կտրվում։ Տաք ջրի սարքերը ջրի սակավության պատճառով չէին միանում»։