«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններից հետո Միքայել Մինասյանի թիմն անցել է ընդհատակ։ Ասացին՝ երկշաբաթյա արձակուրդ են վերցրել։ Երկրից չեն հեռացել, այլ՝ Ֆեյսբուքից և քաղաքական դաշտից։ Արդյունքում՝ ՖԲ-ն բավական աղքատացել է նրանց ստատուսների, լայվերի բացակայությունից։ Նրանք վերջին տարիներին մեծ աշխատանք են կատարել գործող իշխանությունների սխալներն ու թերությունները բացահայտելու գործում։


Ճիշտ է՝ Փաշինյանին չկարողացան հեռացնել, բայց ընդդիմության ծանր հրետանու դերը խաղացին, և բնական է, որ որոշել են պայքարի էստաֆետը հանձնել պաշտոնական ընդդիմությանը՝ խորհրդարան անցած 2 դաշինքներին։ Պասիվացել է նաև նրանց պատկանող «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, tert.am-ը, թեև բողոքի ակցիաներն ու որոշ իրադարձություններ շարունակում են լուսաբանել։

Երեկ մեր փորձերը՝ խոսել Մինասյանի թիմակիցների հետ, մատնվեցին անհաջողության՝ հանգստանում ենք, որոշել ենք թայմաութ վերցնել։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։