Հունիսի 29-ին, ժամը 18։07-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել աղբավայրում։

Հայաստանի ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ մոտ 5000 քմ տարածքում այրվում է աղբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է քաղաքապետարանի 1 տրակտոր և 1 ջրատար։

Քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներն աղբավայրում իրականացնում են հերթապահություն։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 21։52-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մոտ 2 հա տարածքում այրվում է աղբ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է քաղաքապետարանի 1 տրակտոր և 1 ջրատար։

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Արմավիրի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներն աղբավայրում իրականացրել են հերթապահություն։