«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուսաստանը Մինսկի խմբի շատ կարևոր անդամ է, որը, այսօր սեփական շահից ելնելով, պաշտպանում է Ադրբեջանի շահը։ ՌԴ-ի հետ աշխատելը և՛ անհրաժեշտ է, և՛ անխուսափելի։ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ՀՀ-ի կողմից թվարկված խնդիրները կարևոր են, բայց մեր առաջնային և հիմնական խնդիրը Մինսկի խմբի վերականգնումը պետք է լինի։ Միայն եռյակի հարթությունից ազատվելով՝ մենք կարող ենք դուրս գալ ծուղակից և ակնկալել անկողմնակալ վերաբերմունք»։