Դուբայում չորեքշաբթի երեկոյան հզոր պայթյուն է որոտացել, հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ հղում անելով ականատեսներին:
Al Arabiya հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ պայթյունը որոտացել է Ջեբել Ալի նավահանգստի տարածքում՝ առևտրային նավի վրա կոնտեյներներից մեկում բռնկված կրակի հետևանքով։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Ինչպես հայտնում են իշխանությունները, հրդեհը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել։