Իրավապահները խուզարկում են Սյունիքի մարզի Որոտան վարչական շրջանի ղեկավար Սուրեն Օհանջանյանի բնակարանը։ Այս մասին tert.am-ին հայտնել է ինքը՝ Սուրեն Օհանջանյանը:

«Դատարանի որոշումն են ցույց տվել խուզարկության թույլտվության վերաբերյալ, թե ինչ գործի շրջանակում է, ես տեղյակ չեմ»,-ասաց Օհանջանյանը՝ հավելելով, որ այս պահին ԱԱԾ ու ոստիկանության ծառայողները գտնվում են իրենց տանը։