Տաթևում մեկնարկել է՝ արդեն հինգերորդ անգամ անցկացվող «Մենք ենք, մեր սարերը» ոչխարների խուզման և արհեստների փառատոնը: Միջոցառման նպատակն է առավել ճանաչելի դարձնել Սյունիքի և Վայոց Ձորի ավանդույթները, մշակույթն ու արհեստները, ներկայացնել մարզերի տեղական արտադրանքը, ինչպես նաև խթանել զբոսաշրջության զարգացումը տարածաշրջանում: