Այսօր կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության և ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդլայնված նիստ։ Հայտնում է ՔՊ պաշտոնական էջը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը պատգամավորության թեկնածուների հետ քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնությամբ առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրել Հայկ Կոնջորյանի, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը։