«Մենք չենք մեկնաբանում դեսպանի ժամանակացույցի կամ այն պատճառների հետ կապված մանրամասները, որոնց հետևանքով նա չի կարողացել մասնակցել որոշակի միջոցառումների։ Ցանկանում ենք նշել, որ ուրբաթ օրը Բաքվում ներկա էին մի շարք դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, որոնք չկարողացան մեկնել Շուշի»,- պատասխանել են ԱՄՆ դեսպանատնից։

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների դեսպանների՝ ուղևորությունից համախմբված հրաժարվելու պատճառների մասին հարցին, ԱՄՆ դեսպանատանը պատասխանել են.

«Մենք չենք մեկնաբանում մեր դեսպանի ժամանակացույցի մանրամասները։ Խորհուրդ ենք տալիս կապ հաստատել Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների հետ՝ այլ դեսպանությունների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար»։

Նույն պատասխանն է տրվել նաև Ֆրանսիայի դեսպանատանը, որտեղ հրաժարվել են մեկնաբանել դեսպանի ժամանակացույցը: Ադրբեջանում ՌԴ դեսպանատանը լրագրողների հարցերին դեռ չեն արձագանքել։