Դեռեւս հնուց հայտնի է, որ մարդու անունն իր մեջ ուժ ունի, հետեւաբար երեխայի համար անուն ընտրելիս պետք է ուշադիր լինել։ Անունը կարող է մարդուն ուժ տալ եւ հակառակը, կարող է նախանձ ու չարություն հաղորդել։

Ահա կանացի անուններ, որոնք հաջողություն են բերում դրանց տիրոջը եւ նրա շրջապատին

Սոֆյա: Հին հունարեն նշանակում է իմաստնություն։ Այս անունը կրող կանայք բնությունից հանգիստ են, կենտրոնացած։ Նրանք հաջողակ են լինում, եւ հաջողությունն ինքն է գտնում նրանց։

Մարիա: Հին հունարեն նշանակում է տիրուհի։ Այս անունով կանայք ուրախ են լինում, շրջապատին երջանկություն հաղորդում։ Նրանք ձգում են դեպի իրենց հաջողությունը։

Աննա։ Նշանակում է բարեհաճություն։ Այս անունը կրող կանայք աշխատասեր են, նպատակներին հասնում են հենց աշխատասիրությամբ։