ՔՊ-ական Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով լուսանկարներ. «Իրանական աղբյուրներ. վերջին 25 օրում 14,000 իրանցի է մուտք գործել Հայաստան, 10,000-ը՝ Մեղրիով, 4,000-ը՝ ինքնաթիռով։ Հայաստանում ծախսել են մոտ 7,000,000$, իսկ Իրանին ճամփորդության հարկ են վճարել մոտ կես միլիոն դոլար։ Հայկական աղբյուրները լռում են. Հ1-ի լրագրողը ՀՀ տուրիզմի պատասխանատուին վիճակագրական թվեր է հարցնում, պատասխանում է անցած տարվա համեմատ կրկնապատկվել է. երևում է, որ ո՛չ թիվ գիտի, ո՛չ էլ իրանական տուրիզմով հետաքրքրված է»։