Նոյեմբեր 9-ի եռակողմ հայտարարության տեքստի հեղինակ եւ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը աշխարհին ավետած ՌԴ նախագահ Պուտինը իր աջակցությունն է հայտնել Արցախը հարակից շրջաններով տարալուծելու Բաքվի ծրագրերին: Սա, սակայն, սառցաբեկորի միայն երեւացող մասն է, արժե ուշադրության կենտրոնում պահել նաեւ ստորջրյա մասը

Բաքվի հակահայ քայլերը առաջնորդելու մասին է վկայում հուլիս 20-ին Պուտին-Ալիեւ հանդիպմանը «փոխզիջումների» մասին շաղակրատանքը եւ Պուտինի խոսքում «Լեռնային Ղարաբաղ» անվանման, ինչպես նաեւ, արցախյան բուն խնդրի հիշատակման բացակայությունը: Նկատենք, որ Մոսկվայի եւ Բաքվի այս քայլերը դեռեւս «նախամիշելյան» շրջանից են գալիս, մինչդեռ իրավիճակը փոխվում է:

Ինչպես են փոխվելու Մոսկվան եւ Բաքուն

Կրեմլը սպասարկող տեղի փորձագետները խոսում են Մոսկվայում Շառլ Միշելի այցից առաջացած ուժգին շոկի մասին: Պուտինի խռովահույզ ապրումները նկատելի էին Ալիեւի հետ հանդիպմանը «տիկային» դիմախաղից եւ վերջույթների բնորոշ հակամա շարժումներից: «Մինչեւ Միշելը» Մոսկվան գործում էր «հայերը մեզնից փախչելու տեղ չունեն» թեզի շրջանակներում, նկատի ունենալով երկրի տնտեսական եւ ռազմական տոտալ կախվածությունը, ինչպես նաեւ ժողովրդի չհաղթահարված ետցեղասպանական հոգեբանական բարդությունները: Հիմա Ռուսաստանի զլմ-ներում հակահայ հիստերիայի աննախադեպ ակտիվացման ֆոնին կատարվում են առաջվանից տարբեր դատողություններ:

Լավրովյան ծրագրի մշակման գործում դերակատար փորձագետներից մեկը ուղղակի առաջարկում է Անկարային եւ Բաքվին փողով հեղեղել Երեւանն ու Ստեփանակերտը: Խոսքը բլոկադայի վերացման, մաքսային արտոնությունների եւ ֆինանսական ուղիղ ներդրումների «փափուկ ուժի» գործադրման մասին է: Ահա լավրովյան ծրագրի ձեւափոխությունը՝ հակազդել Արեւմուտքի ռազմա-քաղաքական ներխուժմանը Հայաստան: Նկատենք, որ հակառակ Երեւանին, Անկարան ՆԱՏՕ անդամ է, իսկ Բաքուն ամենեւին ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ անդամ չէ: Միեւնույն ժամանակ թուրքական բանակի ստորաբաժանումներն արդեն տեղակայված են «Ադրբեջանի» ողջ տարածքում: Կիեւի եւ Թբիլիսիի պարագային Պուտինն ընգծում է ՆԱՏՕ ազդեցության անթույլատրելիությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում