ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին. «Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման ու Հայաստանի ապաշրջափակման մասով: ՀՀ-ն կարևոր է համարում կոմունիկացիաների բացումն ու պատրաստ է շարունակել աշխատանքն այս ուղղությամբ՝ արդունքի հասնելու նպատակով: Ակնկալում ենք, որ Ադրբեջանն օր առաջ կկատարի գերիներին վերադարձնելու՝ իր ստանձնած գրավոր պարտավորությունը: Մայիսի 12-ից ՀՀ սահմանի խախտումն անընդունելի է: Վերահաստատում ենք Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման, ռուս սահմանապահների կամ միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման մեր առաջարկը: Վերահաստատում ենք նաև խաղաղ բանակցությունները վերսկսելու մեր պատրաստակամությունը»: