Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը գործարար, «Իմ քայլը» խմբակցության ցուցակով խորհրդարան անցած Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին, կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց նրա պաշտպան Գոռ Միքայելյանը։

Կալանավորմանը զուգահեռ դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, իրավաչափ է ճանաչել ձերբակալության որոշումը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել էր հուլիսի 18-ին Երեւանի Ամիրյան փողոցում երեկոյան միջադեպի ժամանակ հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներու: Նա ընդունել է, որ կրակողն ինքն է եղել: