Մայիսի 12-ից հետո գործընթաց կա ՀԱՊԿ-ում եւ մենք շարունակելու ենք օգտագործել մեզ հսու գործիքակազմը եւ կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պետք է համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին, քանի որ դա ՀԱՊԿ-ի պատավորությունն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, Հայաստանի Հանրային հեռուստաընկեության եթերում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

«Սույն թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը՝ դրանից բխող բոլոր հտեւանքներով»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը: