ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունեց կոնգրեսական Փալոնի կողմից ներկայացված փոփոխությունը, որը դադարեցնում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը Ադրբեջանին:

Փալոնի ներկայացրած փոփոխության մեջ ասված է. «Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում», ինչպես նաև «Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի» միջոցով հատկացվող որևէ ֆինանսավորում չի տրամադրվելու Ադրբեջանին:

Դրույթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկայի տրամադրումը, որը կարող է փոխանցվել Պաշտպանության դեպարտամենտի կողմից ԱՄՆ-ի օրենքների 333-րդ հոդվածի համաձայն:

Ինչպես տեղեկացնում են Ամերիկայի հայ դատի հանձնախմբի վաշինգթոնյան գրասենյակից, այժմ աշխատանքներ են տարվում նաև այդ ուղղությամբ:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ողջունել է Փոփոխությունների մասին հուլիսի 28-ին Պալատի կողմից կայացված որոշումը: