ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով ռուս սահմանապահներ տեղակայելու վերաբերյալ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը, հայտարարել է, որ այժմ շփումներ են անցկացվում Երևանի և Բաքվի հետ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման համար:

«Ռուսաստանը շարունակում է շփումները Երևանի և Բաքվի հետ եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացումն ապահովելու համար»,-ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ «շփումները Երևանի հետ շարունակվում են». «Ես ավելացնելու ոչինչ չունեմ»:

Նա նշել է, որ Կրեմլում տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման մասին, «ռուսաստանցի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու համար»․ «Աշխատանքը շարունակվում է»,-նշել է Պեսկովը: