Եվրոմիությունը հատուկ նշանակության 2 ինքնաթիռ է ուղարկում Թուրքիա՝ անտառային հրդեհները մարելու համար։ Մի ինքնաթիռը կտեղափոխվի Իսպանիայից, մյուսը՝ Խորվաթիայից, հայտնել են Բրյուսելում, փոխանցում է DW-ը։ Թուրքիայում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի։

Զբոսաշրջային սեզոնի ամենաթեժ շրջանում թուրքական առողջարանները հայտնվել են կրակի ու ծխի մեջ՝ 13 նահանգում բռնկված անտառային հրդեհների պատճառով։

Իշխանությունները կասկածում են, որ հրդեհներն առաջացել են հրկիզումների պատճառով։

Կիսվի՛ր այս նյութով՝