Այս օրերին ՀՀ քաղաքացիների բնակարան են այցելում տեղամասային էլեկտրիկները եւ հետաքրքրվում՝ վճարե՞լ են արդյոք օգտագործած հոսանքի դիմաց։  

Ոլորտի պատասխանատուներին մտահոգություն է պատճառել այն հանգամանքը, որ բաժանորդների մեծ մասը դեւեւս չի վճարել կոմունալ վարձավճարները, քանի որ թանկացումներից հետո վճարվող գումարն էականորեն մեծացել է։ Տեղամասային տեսուչներին հրահանգված է չսպասել, որ քաղաքացին վճարումներ կատարի մինչեւ տվյալ ամսվա վերջը, այլ հոսանքազրկել բոլոր նրանց բնակարանները, ովքեր մինչ օրս վճարումներ չեն կատարել: Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը: