Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Թուրքերեն այբուբենի հեղինակը` Հակոբ Մարթայան
(Դիլաչար)
Հակոբ Վահանի Մարթայան (Դիլաչար) ծնվել է մայիսի 22-ին 1895թ. Կոստանդնուպոլիսում (Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), լեզվաբան, թուրքագետ, մանկավարժ։ Թուրքական լեզվագիտական ընկերության առաջին գլխավոր քարտուղարը: Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը թուրքերենի ուսումնասիրության մեջ Մարթայանի ունեցած ներդրման համար նրան շնորհել էր «Դիլաչար» («Լեզու բացող») ազգանունը:
Մարթայանը ծառայություն էր մատուցել թրքական սահմանադրությունն ստեղծելու, հանրապետական կարգը կատարելագործելու, արաբատառ այբուբենը լատինատառ դարձնելու գործում: Նա է Թուրքիայում մտցրել ազգանունները` Քեմալին կոչելով Աթաթուրք (թուրքերի հայր)… Վերջինս էլ Մարթայանին կոչել է Դիլաչար (լեզվի բանալի):
Օսմանյան Թուրքիայում, նախքան 1928թ-ի լատինատառ այբուբենի հաստատումն ու ներդրումը, թուրքերը մոտ երկու տարի օգտագործել են հայկական տառերը` թուրքերենով գրելու համար:
1934թ. Մուստաֆա Քեմալի հրավերով Թուրքիայում էին գտնվում մեծ թվով այլազգի լեզվաբան-գիտնականներ: Նրանց հետ միասին աշխատում էր նաև Քեմալի քարտուղարը` գիտնական Հակոբ Մարթայանը:
Անդրանիկի մшհվшն լուրն անթաքույց հրճվանքով ընդունվեց Թուրքիայում: Շատերը գիտեին, որ Քեմալը բարձր էր գնահատում Զորшվшրին: Այդ են վկայում Քեմալի մտերիմները, անձնական վարորդը` հայազգի Կարոն: Գիտեր նաև Դիլաչարը:
Աշխատանքից հետո խնջույքի հրավիրված լեզվաբաններին էր փոխանցվել տանտերերի ուրախությունը: Կերուխումի թեժ պահին Քեմալն առաջարկում է.
«Թող հրավիրվածներից յուրաքանչյուրը մի երգ կատարի … հյուրերը կարող են իրենց մայրենի լեզվով երգել»:
Քեմալը լսեց շատերին` հույնին, հրեային, գերմանացուն …
Ու հանկարծ Քեմալը շրջվում է դեպի իր քարտուղարը. Դիլաչար էֆենդի, մի բան էլ դու երգիր…
Բոլորը շրջվում են դեպի Դիլաչարն ու սպասում. «Ի՞նչ լեզվով է երգելու 1895թ. Կ. Պոլսում ծնված, օտար համալսարաններում կրթություն ստացած, քսաներկու լեզվի գիտակ, տարիներ շարունակ Քեմալի մոտ ծառայության մեջ գտնվող հայազգի Դիլաչարը…»:
Դե, իհարկե, թուրքերեն. այդ են վկայում ներկաներից շատերի՝ քծնանքով լի ժպիտները, այդ է վկայում Քեմալի տեղակալ Իսմեթ Ինենյուի ինքնագոհ դեմքը … Դիլաչարը մի պահ բարձրացնում է հայացքը, նայում հյուրերին… փակում աչքերը.. ու լսվում է ինքնաբուխ երգը.
«Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,

Թնդшցնnւմ ես երկինք, երկիր տենչավառ,

Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,

Հայոց լեռինք քեզ шպшuտшն, Անդրանիկ»:
Ներկաները uшրuшփnվ ու կшտшղnւթյшմբ են նայում Դիլաչարին: Երգի հակաթուրքական բնույթը շատերին է հայտնի: Տեղում шնհшնգիuտ շարժումներ է անում Իսմեթ Ինենյուն` ցանկանալով տեղից բարձրանալ (երևի զինվnրներ կանչելու և Դիլաչարին պատժելու համար. չէ՞ որ Անդրանիկի անունը Թուրքիայում տալը մահացnւ հանցանք է):
Ինենյուն նայում է Քեմալին… Վերջինս դանդաղ ոտքի է ելնում, ձեռքի շարժումով կանգնեցնում Ինենյուին և մտազբաղ սկսում զննել մի ինչ-որ անորոշ կետ` հատակի վրա: Իսկ երգը շարունակվում էր.
«Երակներիդ ազնիվ քաջի արյունը

Չի ցամաքի մինչ հավիտյան, Անդրանիկ…».
Երգն ավարտվեց: Տիրեց քար լռություն: Ու այդ լռության մեջ լսվեց Քեմալի հատուկ ձայնը.
– Անդրանիկը մեր կատաղի թշնամին էր: Նրա uրից հազարավոր թուրքեր ընկան: Այդպիսի հերnu հայերը անցյալում չեն ունեցել, ներկայումս չկա, ապագայում չի սպասվում: Դուք, հայերդ, ճիշտ եք վարվում` հիշելով ու պատվելով ձեր հերnuներին …Բայց այս անգամ նրանք պարտվեցին և մենք հшղթեցինք: Դիլաչար Էֆենդի, դու էլ շատ լավ երգեցիր մեր թշնամnւն գովերգող երգը … Բայց սա լինի վերջին անգամը… Դուք՝ հայերդ, տառապում եք հայրենաբաղձությամբ:
1938թ. նոյեմբերին, արդեն մահվան անկողնում, Քեմալը, դիմելով հայկական կոչվող այդ «հիվանդությամբ» տառապnղ իր խորթ աղջկան` հայազգի Սապիհա հանըմին, կասի. «Դու պիտի չազատվեu այդ հիվանդությունից»:
Անդրանիկի մահվանից քառասուն տարի հետո Անկարայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դիլաչարն իր ընտիր հայերենով Զnրավարի լեգենդը կպատմի Հայրենիքից եկած Հայ գիտնականին, ավելացնելով` երգի պահին ամենևին էլ չէի մտածում հետևանքների մասին»: