Օգտատեր Անուշ Վասիլին ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Էս էլ մեր «պաստառ պատռող» հայրիկը, ում որդին մինչև հիմա դեռ չի գտնվել... ուժ, տոկունություն, համբերություն եմ մաղթում... և խոնարհվում եմ Ձեր որդու առջև... և անձամբ Ձեր, որ ուժ գտաք և եկաք: Ձեր ցավը բոլորիս ցավն է՝ հավասար... Ապրե՜ս, Անդրե Հովնանյան...

Շատ ճիշտ քայլ էր...

Իսկ սադրիչներին՝ ամոթ:

Արցախս ապրելու է... մենք՝ բոլորս պետք է ապրեցնենք»: