Խաղաղ օվկիանոսի երկրները կարող են անհետանալ կլիմայի փոփոխության պատճառով, The Guardian-ին ասել են փորձագետները: Դա կարող է տեղի ունենալ օվկիանոսների մակարդակի բարձրացման պատճառով, որի հետևանքով շատ կղզիներ կարող են ջրի տակ անցնել:

«Դա Կիրիբատիի, Վանուատուի և Սողոմոնյան կղզիների նման վայրերը կդարձնի անմարդաբնակ»,- ասում է Greenpeace Australia Pacific-ի հետազոտությունների բաժնի ղեկավար Նիկոլա Կազուլեն: Խաղաղ օվկիանոսի կղզի երկրները արդեն տառապում են ստորերկրյա ջրերի աղակալումից, փոթորիկներից և հզոր մակընթացություններից: Իսկ եթե ամբողջ աշխարհում ջերմաստիճանը բարձրանա 1,5 աստիճանով, ապա իրավիճակը միայն կվատանա:

Նախկինում գիտնականները կանխատեսում էին Երկրի ջերմաստիճանի բարձրացում մինչեւ 2050 թվականը: Բայց անկայունությունը կարող է սկսվել շատ ավելի վաղ` մինչև 2030 թ.: Կլիմայի փոփոխությունը կհանգեցնի երաշտների և անձրևների, ջրհեղեղների և ծովի մակարդակի բարձրացման: