«Թե որ ճակատներիդ գրել եք «դուխով», գիտեք դուխ ունե՞ք, արա՛։ Բա ասում էիք՝ փռենք ասֆալտին, էս անենք, էն անենք․․․էս ո՞նց եղավ՝ ապահովված եկան, նորից դարձան օրենսդիր մարմին»,- ֆեյսբուքյան եթերում իր վրդովմունքը հայտնեց ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը։

«Երկիրն էս խայտառակ վիճակի մեջ՝ էս պիղծ լակոտները թատրոն են խաղում։ Հանե՛ք, ախպե՛ր ջան, մի հատ գումարտակ կազմեք, տվեք իմ ձեռը, գոնե կտանեմ Երասխ՝ դիրքեր կպահեմ»,- ասաց նա։