Օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 12։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Հովիկ Արշակյանը իր վարած «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենայով Արծվանիստ գյուղի «Կոշաբուլախ» կոչվող սարատեղիում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով վարորդ Հ. Արշակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։