Բանաստեղծուհի, հրապարակախոս Ռուզան Ասատրյանը ֆեյսբույան իր էջում գրել է․ «Չեչենները Մոսկվայում ադրբեջանական ռեստորանում,մի խումբ ադրբեջանցիների լավ դաս են տվել հայերին վարկաբեկող երաժշտություն միացնելու համար... Պատվասեր են ու միշտ ճշմարտության ջատագով չեչեն քաջորդիները: Հիշեցի 90-ականների արցախյան ազատագրական պատերազմի օրերին չեչեն հրամանատար Բասաևի խոսքերը կռվող հայ տղաների մասին.,, Առյուծի նման են կռվում, եթե 100 հոգի այսպիսի տղաներ ունենամ, ինձ ոչ ոք չի կարող հաղթել..... ու հիմա այդպիսի տղաների երկրի մասին, հաղթանակի փուչիկները ձեռքերին ուրախացող մանկամիտ ազերիները կարծում են հաղթանակ են տարել: Բոլորը գիտեն, որ Արցախն ու Նախիջևանը հայկական տարածքներ են և դուք բռնազավթել եք,ինչ էլ անեք, երկար չի տևելու, միևնույն է վաղ թե ուշ ետ ենք վերադարձնելու: Քիչ է մնացել. ալիևյան ,,հաղթանակի,, Էրդողանի արտադրած փուչիկները հերթով պայթելու են՝ Արցախի ականապատված դաշտերի նման...Համբերություն հայերիս և միշտ հարձակողական պաշտպանվածության կամք...»։