«Ինչպիսին երկրի ղեկավարությունն է, այնպես էլ իրենց ստեղծած ԱԺ-ն է: Որևէ զարմանալու բան չկա, մենք խայտառակվել ենք աշխարհի առաջ սրանց պատճառով, շարունակում ենք խայտառակվել, անլուրջ պետություն դառնալ ու սա մինչև վերջ գնալու է: Այս ամենի լուծումը մեկն է. պետք է հներից , նորերից ու բոլորից արմատական ազատվել ու ստեղծել իրական իշխանություն ու իրական ընդիմություն, այլապես մենք ավելի շատ ենք կործանվելու:

Խայտառակության ու նողկանքի ամենավերջին դրսևորումն է առաջանում, երբ մի քանի րոպե հետևում ես իրադարձությունների զարգացմանը: Տպավորություն է, որ փողոցայինների քասթինգ է եղել ու ընտրվել են ԱՄԵՆԱները!!!

Էդտեղ կանգնած տղամարդիկ միայն մի օրգանով են տղամարդ համարվում, քանի որ կնոջ հանդեպ հարգանքն ու իրենց մայրիկների տված դաստիարակությունը ցույց տվեցին ամբողջ աշխարհով մեկ: Ձեզ տղամարդ ասողին կարելի ա մի հատ լավ ապտակ տալ: Ի՞նչ իրավունք ունեք կնոջն էդ օրին հասցնել, ո՞վ եք դուք այ անողնաշար վախկոտներ: Էդ կինն ավելի մակարդակով ու կիրթ էր, անկախ նրանից, թե ինչ կուսակցության անդամ էր! կարևորը ձեր պես փալաս չէր: Երևի էդ աթոռը, էդ պաշտոնը միայն երազներում եք տեսել ու երազախաբ եղել: Զզվելի է տեսնել Ձեր դեմքը, ձեր մակարդակն ու էլ ավելի զզվելի է հաշտվել այն իրականության հետ, որտեղ դուք եք ղեկավարում!!!»։