Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն անձամբ են զբաղվում Ղարաբաղի հարցի լուծմամբ: Դա մեկ օրվա աշխատանք չէ: Այս մասին չորեքշաբթի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտում (ՄՄՀՊԻ) կայացած հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովը նշել է Մոսկվայի որոշիչ դերն անցյալ տարվա նոյեմբերին հրադադարի հաստատման հարցում: Դա մեկ օրվա աշխատանք չէ, եւ դրանում ներգրավված են անձամբ երեք երկրների ղեկավարները, ինչպես նաեւ՝ մեր զինվորականները, որոնք կազմում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը: Նրանք աշխատում են լարվածության նվազեցման եւ վստահության հաստատման համար»:

Նա հավելել է, որ ռուս սահմանապահներն օգնում են նաեւ «հայ դաշնակիցներին ադրբեջանցի հարեւանների հետ հարցերի լուծման հարցում»:

Ինչ վերաբերում է Երեւանի եւ Մոսկվայի հարաբերություններին, ապա, ըստ Լավրովի, երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումը բավականին վստահ է առաջ ընթանում:

«Հայաստանը մեր դաշնակիցն է: Երեկ մեզ մոտ էր նոր արտաքին գործերի նախարարը, մենք լավ բանակցություններ վարեցինք: Երկկողմանի մասով մենք շատ հարուստ օրակարգ ունենք. այցերի փոխանակում եւ խոշոր նախագծերի իրականացում, տնտեսական համագործակցության զարգացում: Այդ ամենը շատ ինտենսիվորեն եւ վստահ է առաջ ընթանում»,- ասել է նա: