Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Հերացի փողոցի թիվ 2 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 30-ամյա Վահագն Նիկողոսյանի վարած Ford Transit-ն ու 29-ամյա Անդրանիկ Զեյնալյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Զեյնալյանը, նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 33-ամյա Ա. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից Ա.Բ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: